Նորություններ

Պաշտոնական

Ամենաբարձր գնահատականի է արժանացել ԱԻ նախարարությունը

13:27 / 28.12.2013

Դեկտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ և ոստիկանության 2013 թ. գործունեության գնահատականը թեմայով անցկացված հարցման արդյունքները ներկայացրեց Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցումն իրականացվել է Երևանում, 1066 մարդու շրջանում, դեկտեմբերի 4-12-ը:
Հարցվածների 66 տոկոսը դրական է գնահատել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը:
ՀՀ ոստիկանության վերաբերյալ հարցման տվյալներով` հարցվածների 60 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում գերատեսչության աշխատանքում դրական փոփոխություններ է տեսել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 74 տոկոսը: Ա. Նավասարյանը նշեց, որ ԱԻՆ թեժ գծի մասին տեղեկացված անձանց թիվն աճել է. ապրիլին եղել է 43 տոկոս, դեկտեմբերին՝ 55 տոկոս: «Ապրիլին հարցվածների 53 տոկոսն է ճիշտ նշել թեժ գծի հեռախոսահամարը, դեկտեմբերին՝ 64 տոկոսը»,- ասաց նա:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը ճանաչված է բնակչության կողմից և ունի վստահության բարձր մակարդակ: Ն. Գրիգորյանի հավաստմամբ` ԱԻՆ-ը արձագանքում է մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև ծերերին ու անօգնականներին վերաբերող բոլոր կանչերին: «Բնակչությունը գիտի, հավատում և վստահում է այս ծառայությանը»,- ասաց գեներալ-մայորը:
Gallup International Association-ը հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպություն է, որը ներկայացուցչություններ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում:
 


 

← Վերադառնալ ցուցակին