Նորություններ
Պաշտոնական
Նոր սեյսմիկ կայան Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքի գոտում
12:30 / 28.12.2013
Անցնող տարվա դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) աշխատակիցները GURALP տիպի նոր թվային սեյսմիկ կայան տեղադրեցին ՍՊԾ-ի «Սևան» դիտակետում: Կայանը տրամադրվել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:
Նոր կայանը թույլ է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել սեյսմիկ ռեժիմը Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքի գոտում և որակապես բարձրացնել սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Սևան» դիտակետի շրջակայքում կատարվեցին սեյսմիկ աղմուկի չափումներ և գրանցումների վերլուծություն, ապա անցկացվեց ուսումնավարժանք դիտակետի աշխատակիցների համար (տվյալների բեռնում, հաղորդում, գրանցումների անդադար հսկում և այլն):