Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ՝ միշտ ձեր կողքին. Փրկարարները նաև ծերերին աջակից

13:18 / 28.12.2013

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցության ամուր թելերով է կապված նաև գերմանական կարմիր խաչի հետ և աջակից է Հայաստանում իրականացվող մարդասիրական բոլոր ծրագրերին: «Հուսո տուն» բարեգործական կենտրոնը կազմակերպել էր «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» բարեգործական ծրագրերի շահառուների համար նախատեսված ամանորյա նվեր-փաթեթների բաշխում:

Բաշխմանը մասնակցում էին կենտրոնի կամավորները, աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ինչպես նաև ՀՀ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի տիկին Կրիստին Մորելը: Վերջիններս հանդես եկան ողջույնի խոսքով, իսկ տկն. Մորելըփրկարարների հետ մասնակցեց նաև փաթեթների բաշխմանը:

Միջոցառումն իրենց կատարումներով գեղեցկացրին «Բելլա» պարային համույթը, և Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի Լուսինե Ազարյանը: ԳԿԽ ԲՎ ԵԿ-մասնաճյուղը հատուկ շնորհակալություն է հայտնում հովանավորներին, փրկարարներին և բոլոր նրանց, ովքեր իրենց բարի գործով հույս և լույս պարգևեցին ջերմության կարոտ շահառուներին:

← Վերադառնալ ցուցակին