Նորություններ

Պաշտոնական

Վարժանք-դասընթաց բազայի ծավալման թեմայով

16:53 / 28.09.2016

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում կազմակերպվել է Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում թեմայով վարժանք-դասընթաց:

Միջոցառման հիմնական նպատակն է ամրապնդել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի` արտակարգ իրավիճակների ժամանակ տեղակայման բազայի ծավալման գործնական հմտությունները:

Աղետից տուժած երկիր մեկնող փրկարարական ջոկատներն ինքնաբավ են` ապահովված առաջին օրերի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով (վրաններ, սնունդ, խմելու ջուր, փրկարարական գույք, վառելանյութ և այլն): Աղետի գոտի հասնելուն պես ջոկատի համար սահմանված վայրում ծավալվում է վրանային ավան, որտեղ տեղակայվում է փրկարարների շտաբը և որտեղից ղեկավարվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Խոշոր աղետի դեպքում մարդասիրական առաքելությամբ արտերկիր մեկնող ԱԻՆ ՓԾ որոնողափրկարարական թիմերն ունեն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում ու շարունակում են պարբերաբար անցկացվող դասընթացների և ուսումնավարժությունների միջոցով բարձրացնել պատրաստվածության մակարդակը:

 

← Վերադառնալ ցուցակին