Նորություններ

Պաշտոնական

Ուսումնական վարժանք Հրազդանում. ԱԻՆ-ը կատարելագործում է քաղպաշտպանության համակարգը մարզերում

11:28 / 10.11.2016

ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը կազմակերպել էր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում ՔՊ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի մտահղացման՝ Հրազդան քաղաքում պայթյունի հետևանքով վնասվել է շինության առջև կայանած ավտոմեքենան, տուժել են քաղաքացիներ, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ուսումնավարժության գործնական միջոցառումները բաժանվել են 6 տեղամասերի:

Ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարները և սկսեցին հիմնական գործողությունները:

Ուսումնական վարժանքին մասնակցում էին նաև մարզային ոստիկանության, շտապօգնության, էներգետիկայի և գազի վթարային ծառայությունների աշխատակիցները:

Տարհանման և տուժածների որոնման աշխատանքների արդյունքում՝ փրկարարները հիդրավլիկ գործիքների օգնությամբ մեքենայից դուրս բերեցին տուժածին և ցուցաբերեցին առաջին բուժօգնություն: Ապա հատուկ գործիքների օգնությամբ իրականացրեցին ինքնափրկման աշխատանքներ:

Համապատասխան ծառայությունների աշխատակիցները իրականացրեցին նաև հոսանքազերծման և գազամատակարարման դադարեցման աշխատանքներ:

Ուսումնավարժության գործնական միջոցառումների ղեկավարն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Կատայքի մարզի Հրազդան քաղաքի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Ս.Դավթյանը:

ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզերում պարբերաբար կազմակերպում է հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ՝ հիմնական նպատակ ունենալով բարձրացնել հրդեհաշիջման ղեկավարների գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման և հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի ու միջոցների ղեկավարման ընթացքում, կատարելագործել հրշեջ-փրկարարական ջոկատների գործնական հմտությունները և ստուգել պատրաստվածության աստիճանը:

← Վերադառնալ ցուցակին