Նորություններ

Պաշտոնական

Ընդլայնվում է հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում

15:25 / 28.06.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ և 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաև՝ տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը նախնական պայմանավորավածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին