Նորություններ

Պաշտոնական

«Անվտանգ Հայաստան» միջազգային ցուցահանդես. շուտով Երևանում

15:58 / 01.08.2017

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել «Անվտանգ Հայաստան» (Arm-Security) անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի համակարգման խորհրդի նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ցուցահանդեսի մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր:

«Անվտանգ Հայաստան» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ 2017թ. սեպտեմբերի 2-4-ը:

Միջոցառմանը կցուցադրվեն արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաև փրկարարական և հրդեհային անվտանգության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից:

Ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://arm-sec.com/ru/  

← Վերադառնալ ցուցակին