Նորություններ

Պաշտոնական

Ամանորյա այց ՀՀ ԱԻՆ ՔՊ հենակետեր

12:01 / 08.01.2018

Ամանորյա տոներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն այցելել է ԱԻՆ քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի և Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 11 հենակետ (Դովեղ, Կոթի, Ոսկեվան, Սարիգյուղ, Ազատամուտ, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար, Չորաթան):

Մ. Ղազարյանն ԱԻ նախարար Դ. Տոնոյանի անունից շնորհավորել է հենակետերի ծառայողներին ամանորյա տոների առթիվ, հանձնել նվերներ՝ տոներին ընդառաջ զգոնության կոչ անելով և բարի ծառայություն մաղթելով նրանց:

Փրկարար ծառայության տնօրենի ղեկավարած աձնակազմն այցելել է նաև Նոյեմբերյան և Բերդ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներ (ՀՓՋ): Մ. Ղազարյանը շնորհավորել է փրկարարներին տոների կապակցությամբ, զրուցել նրանց հետ, ծանոթացել ՀՓՋ-ներում առկա խնդիրներին, տեխնիկական հագեցվածությանը և ծառայողների կենցաղային պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին