Նորություններ

Պաշտոնական

Բնակչության պաշտպանության կազմակերպումը՝ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում

18:18 / 16.04.2018

Օրերես ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվել է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ղեկավարությամբ:

Վարժանքին ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի տարհանման հանձնաժողովի անդամներ, մի շարք համայնքների ղեկավարներ:

Հաշվի առնելով, որ Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում հնարավոր աղետալի ջրածածկման գոտում են հայտնվում նաև Արագածոտնի և Արարատի մարզերի տասնյակ բնակավայրեր, ինչպես նաև սահմանային ուղեկալների շատ հատվածներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունը վարժանքին ներգրավել էր նաև Արագածոտնի և Արարատի մարզային փրկարարական վարչությունների և Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի վարչության ներկայացուցիչներին:

Մշտապես իրականացվող նմանատիպ վարժանքները նպատակ ունեն կատարելագործել մասնակիցների և տարհանման մարմինների ունակությունները՝ հնարավոր ջրհեղեղի դեպքում բնակչության պաշտպանության, տարհանման միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին