Նորություններ

Պաշտոնական

Հրավիրում ենք լուսաբանելու

09:48 / 13.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Դիլիջանում կմեկնարկի Դիմակայունության մարզային ֆորումը: Այն նախաձեռնել են «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ:

Ֆորումը կհամախմբի Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզային իշխանությունների և Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործունեություն ծավալող կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու

  •  վերջին տարիների ընթացքում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) լավագույն փորձն ու հաջողված օրինակները՝ համայնքային, ազգային և գլոբալ մակարդակներում,
  •  լավագույն փորձը մարզերում ներդնելու հնարավոր ուղիները, մեխանիզմները, մարզային իշխանությունների, ԱՌՆ մարզային թիմերի ու ՏԻՄ-երի դերակատարությունն այդ գործընթացներում:

Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներն են՝
1. Համայնքների դիմակայունության հիմնահարցերը.
2. Երեխաները և աղետների ռիսկի նվազեցումը.
3. Գենդերային ուղղորդումը ԱՌՆ-ում.
4. ԱՌԿ պլանների ներդրումը ՀՀ մարզային և համայնքային մակարդակներում:

ՕքսԵՋենը կապահովի դեպի Դիլիջան (Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Հոթել) և Դիլիջանից Երևան փոխադրումը բոլոր լրագրողների համար: Մեկնումը՝ հուլիսի 16-ին, ժամը 09:00-ին, ՕքսԵՋենի գրասենյակից (հասցե՝ Դավիթ Անհաղթի 23, 19): Ժամանումը Երևան ակնկալվում է ժամը 19:00-ին: Ցանկության դեպքում հետադարձը հնարավոր է կազմակերպել ավելի շուտ:

Ֆորումն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) ֆինանսական աջակցությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել.
Լիլիթ Քոչինյան, «ՕքսԵՋեն» հիմնադրամի Հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու
Էլ.փոստ՝ lkochinyan@oxygen.org.am
Հեռ. (043) 401 304

← Վերադառնալ ցուցակին