Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվեցին «Սկալա-2018» հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները. Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում

16:40 / 14.09.2018

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը և Փրկարար ծառայության մյուս ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին «Շանթ 2018» ռազմավարական հրամանատարաշտաբային համապետական զորավարժությանը մասնակցելու և նրանց առջև դրված խնդիրները կատարելու մասին:
ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին նաև սեպտեմբերի 8-ին համապետական շաբաթօրյակին մասնակցելու մասին:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ Հ. Մաթևոսյանը զեկուցեց Երևանի և մարզային ՀՓՋ-ներում վերապատրաստման դասընթացների, դպրոցներում և dasaran.am կայքում իրականացված հակահրդեհային դասընթացների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 20712 զանգ, որից 230-ը արտակարգ բնույթ կրող դեպքեր են եղել:

Ամփոփվեցին նաև Ղազախստանի Հանրապետությունում անցկացված «Սկալա-2018» հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները. ուսումնավարժության մասնակիցներից Ղազախստանի ներքին գործերի նախարարության կողմից 4 հայ փրկարարներ ստացել են պատվոգրեր, 6-ը՝ մեդալներ:

Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրեն գնդապետ Ա. Նահապետյանը առաջարկեց շաբաթօրյակները դարձնել ավելի հաճախակի:

Անդրադառնալով ծառայության կազմակերպմանը՝ տնօրենը կրկին հանձնարարեց խստորեն հետևել ծառայության կազմակերպամ և իրականացման ընթացքին, հորդորեց հետևել հրշեջ-փրկարարների` փրկարարին վայել կեցվածքին:

Անդրադառնալով ՀՀ անկախության օրվան և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումներին՝ տնօրեն Ա. Նահապետյանը տվեց համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին