Նորություններ

Պաշտոնական

Տավուշի մարզում բացվեց ևս մեկ հենակետ

14:19 / 10.10.2018

Օրերս Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի մարզում առկա հատուկ օբյեկտների պահպանության հենակետերին ավելացավ ես մեկը. փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանի գլխավորությամբ բացվեց Նոյեմբերյանի ՀՕՊ ջոկատի Դովեղի հենակետը:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հոկտեմբերի 5-ից 6-ը անցկացվեց Տավուշի մարզի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի 36 ժամյա դաշտային վարժանք և «Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցում էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմը, Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմը, ՓԾ Տավուշի ՄՓՎ-ն, Իջևանի ոստիկանության բաժինը, Իջևանի ԲԿ-ն, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տավուշի ԳԳՄ-ն և ՀԷՑ ՓԲԸ Աղստև մասնաճյուղը: Ուսումնավարժություն նպատակն էր կատարելագործել Տավուշի մարզի ղեկավար կազմի ունակությունները սողանքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում, ինչպես նաև կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները և փոխհամագործակցությունը աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում: Ըստ ուսումնավարժության սցենարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:45-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում սողանքի ակտիվացման հետևանքով փլուզվել են սողանքային գոտում գտնվող բազմաթիվ տներ, կան զոհեր և տուժածներ, ինչպես նաև փլատակներում մնացած բնակիչներ, աղետի հետևանքների վերացման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել Տավուշի ՔՈՓ թիմի ուժերով: Թիմի կողմից իրականացվել է հետախուզություն (որոնում, ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի գնահատում), ամրակապման, մաքուր կտրման, պարանային և այլ փրկարարական աշխատանքներ, ինչպես նաև տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Մարզային այցի շրջանակներում ստուգվեց նաև ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատում տարվող ծառայությունը:

← Վերադառնալ ցուցակին