Նորություններ

Պաշտոնական

911-ն ամփոփում է անցած շաբաթը

11:06 / 14.01.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում hունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 351 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 93 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 42 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 75 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 45 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 13 դեպք, որի հետևանքով տուժել է 34 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

← Վերադառնալ ցուցակին