Նորություններ

Պաշտոնական

911-ն ամփոփում է անցած շաբաթը

16:20 / 11.02.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 256 դեպք, որից 109-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 83 հրդեհ, 47 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 12 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

← Վերադառնալ ցուցակին