Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ Փրկարար ծառայությունում

19:20 / 15.03.2019

Մարտի 15-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց Ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 23207 զանգ, 228 դեպք-պատահար, որից 181-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է նաև հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:

ՓԾ տնօրենին զեկուցվեց, որ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել են հրշեջ-փրկարարական ջոկատների պետերի վերապատրաստման դասընթացները, ինչպես նաև Ակադեմիայում իրականացվում են INSARAG (ՄԱԿ-ի միջազգային որոնորողափրկարարական խորհրդատվական խումբ) թիմի վարժանքների նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, փրկարարների գործուղումների գործընթացին, ջրային ավազանների մասին բազաների թարմացմանը, գույք-տեխնիկայի սպասարկման ու նոր գույքի ձեռքբերման գործընթացին, կարգապահությանը և այլ հարցերի: ՓԾ տնօրենը նշեց, որ մշակվում է օրենսդրական փաթեթ՝ ուղղված ծառայության որակի բարձրացմանը և արդիականացմանը: Փաթեթը շուտով կներկայացվի ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններին: Ա. Նահապետյանը նշեց, որ մոտ ապագայում կվերանորոգվեն և կբարեկարգվեն բոլոր ՀՓՋ-ների շենք-շինությունները՝ թե կապիտալ, թե ներքին հարդարման առումով: Այս կապակցությամբ ՓԾ տնօրենը հանձնարարեց առաջիկա շաբաթվա ընթացքում ներակայացնել վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ գումարի հաշվարկները:

← Վերադառնալ ցուցակին