Նորություններ

Պաշտոնական

Սուպեր Դավիթը և Անահիտը՝ ԱԻՆ տաղավարում

15:18 / 17.04.2019



ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ապրիլի 17-ից 19-ը Երևանի «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մասնակցեց «Կրթություն և կարիերա 2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը, ողջունելով ներկաներին, ասաց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս տարբեր ուսումնական հաստատություններին ձևավորելու կրթության կառավարման նոր մեխանիզմներ:

ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տաղավարում ներկայացված էին «Սուպեր Դավիթ և Անահիտ» անվանական տիկնիկները, բուհական գրքույկներ, գիտական և գիտամեթոդական աշխատություններ, ՃԿՊԱ ձեռքբերումները՝ մեդալներ, շքանշաններ, պատվոգրեր, պաստառներ:

ՃԿՊԱ կառավարման բաժնի մագիստրոս Արայիկ Հակոբջանյանը զրույցում նշեց, որ «Սուպեր Դավիթ և Անահիտ» խոսող տիկնիկները նախապես ծրագրավորված հարց ու պատասխանի միջոցով արտաբերում են 6 տեքստ և երեխաներին սովորեցնում պաշտպանվել բնական աղետներից:

← Վերադառնալ ցուցակին