Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին

17:30 / 17.06.2019

Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:

Թյուրըմբռնումներից խուսափելու համար ևս մեկ անգամ հիշեցնում ենք թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները:

1. Պետք է հանգստացնել տուժածին՝ հնարավորինս նվազեցնելով նրա շարժումները, խուճապի մատնվելը:

2. Անմիջապես ահազանգել «103» կամ «911» ծառայություն:

3. Սեղմել խայթած հատվածը` մինչ արյան հոսքի դադարումը (մինչև 5 րոպե):

4. Հնարավորինս արագ տեղափոխել մոտակա բուժ.հաստատություն կամ հնարավորինս մոտեցնել տուժածին ժամանող օգնությանը:

5. Մինչ օգնության ցուցաբերումն օգտագործել (տուժածին տալ) շատ հեղուկներ:

Տեղում օգնության բացակայության դեպքում, մասնագիտացված բուժ.հաստատություններից զգալիորեն հեռու գտնվելու պարագայում, ծայրահեղ դեպքերում (ոտքի խայթման դեպքում) վերքից մի փոքր վերևի հատվածում կարելի է դնել լարան՝ կասեցնելով թույնի տարածումը և չհանելով այն մինչ մասնագիտացված օգնության ցուցաբերումը:

Ձեռքի խայթման դեպքում անհրաժեշտ է պահել այն ծալված վիճակում:

ԱԻՆ-ը ԶԼՄ-ներին և հասարակական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին հորդորում է օգտվել լիազոր մարմինների տրամադրած տեղեկատվությունից՝ հետևելով վերոնշյալ վարքականոններին:

← Վերադառնալ ցուցակին