Նորություններ

Պաշտոնական

Ֆելիքս Ցոլակյանը այցելել է Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ

17:19 / 08.08.2019

Օգոստոսի 7-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Նախարարը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց ծառայության մեջ գտնվող անձնակազմի հետ:

Նախարարը կարևորեց կարգապահությունը, հրշեջ-փրկարարների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործումը, որի արդյունքում անընդհատ պետք է բարձրանա փրկարարական տարբեր աշխատանքների որակը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ կառավարությունը գումար է հատկացրել հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման և տեխնիկական վերազինման համար:

Նախարարը Ցոլակյանը փրկարարներին կոչ արեց շոգ եղանակի և արձակուրդային շրջանի հետ կապված ցուցաբերել բարձր զգոնություն, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով արձագանքել մեծ թվով հրդեհներին և արտակարգ պատահարներին:

← Վերադառնալ ցուցակին