Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում. քաղաքացու հանդեպ լինել առավելագույնս բարեհամբույր

17:00 / 09.08.2019



Օգոստոսի 9-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Մասնակցում էին ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետեր:

Մարզային փրկարարական վարչությունների պետերը, ստորաբաժանումների ղեկավարները ծառայության տնօրենի տեղակալին զեկուցեցին օգոստոսի 2-9-ի հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և արտապլանային աշխատանքների, դեպքերի և պատահարների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցեցին, որ ի կատարումն նախարարի՝ օգոստոսի 6-ի թիվ 825 հրամանի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնակատարությանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և անցկացնելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Գեներալ-մայոր Գաբրիելյանը հանձնարարեց կազմակերպել ստուգատես պատրաստվածության վիճակին ծանոթանալու համար:

Ըստ զեկույցների՝ օգոստոսի 7-ին Խնձորեսկում տեղի ունեցած «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը, որտեղ ներկա են գտնվել ՀՀ վարչապետը և այլ բարձրաստիճան այրեր, ՀՓՋ-ներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Շիրակի և Լոռվա մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների զեկույցների համաձայն այս շաբաթ Ճապոնիայի մասնագետների հետ համատեղ իրականացրել են Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրած մեքենաների տեխզննում և վերացրել նկատած թերությունները:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկույցները լսելուց հետո հարց և պատասխանի միջոցով պարզեց անհանգստացնող խնդիրների էությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:

Նա Գեղարքունիքի մարզային վարչության պետին հանձնարարեց օգոստոսի 13-ին Սևանում անցկացվող համահայկական խաղերին ընդառաջ պատրաստվել ուժերի ներածին չափով, հարկ եղած դեպքում ներգրավել հավելյալ ուժեր: Թեմայի շրջանակներում Երևանի փրկարար վարչությանը հանձնարարեց պատրաստվել համահայկական խաղերի փակմանը՝ ըստ Երևանում նախատեսված և ներկայացված միջոցառումների ցանկի:

Քանի որ հանրապետությունում հրդեհների քանակը չի նվազում, գեներալ-մայորնը հանձնարարեց իրականացնել հրդեհների արդյունավետ վերլուծություն հետագայում աղետներից խուսափելու համար: Խորհրդակցության ղեկավարը խստագույնս հանձնարարեց համագործակցել ՏՀԿ վարչության հետ և լրատվամիջոցների հետ շփումներն իրականացնել ըստ ցուցումի:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 34 ՀՓՋ-ում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ գեներալ Գաբրիելյանը նշեց, որ նախարարի պահանջն է՝ ահազանգող քաղաքացիների հանդեպ լինել առավելագույնս բարեհամբույր: Նա խորհրդակցության մասնակիցներին իրազեկեց, որ նախարարի հրահանգով արտաժամյա աշխատանք կատարած բոլոր փրկարարները ստանալու են համապատասխան վարձատրություն:

Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 20.696 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 31 և 8 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 88 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 139 հաղորդագրություն: Հաշվետու ժամանակահատվածում ՃԿԱԿ օպերատիվ խմբերն իրականացրել են 18 ելք: Գրանցված հրդեհներից 9-ը՝ շենք, 205-ը՝ բուսածածկ տարածքներ (այրվել է մոտ 318 հա տարածք):

← Վերադառնալ ցուցակին