Նորություններ
Պաշտոնական
Աշխատանքային խորհրդակցություն նախարարությունում
15:24 / 30.08.2019

Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին օգոստոսի 23-30–ը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:
Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Զեկույցներով հանդես եկան ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետեր:
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են գրանցվել աննախադեպ թվով և ընդգրկման մակերեսներով հրդեհներ: ՓԾ պետը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները հրդեհված տարածքներում, իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհները բացառելու ուղղությամբ:
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում և «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհը մարելուց հետո ԱԻՆ իրականացրել է ուսումնասիրություններ՝ թունավոր նյութեր հայտնաբերելու նպատակով: Հետազոտության արդյունքում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում կատարվում է սննդի ոչնչացում՝ ըստ վարչապետի հանձնարարականով ստեղծված խմբի նիստում ընդունված որոշաման կարգի, հետագա համաճարակներից խուսափելու նպատակով: «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացվում է հերթապահություն:
Խոսվեց նաև ՓԾ ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: ՓԾ պետը ստորաբաժանումների ղեկավարներին հավաստիացրեց, որ նախարարի հրամանով, նվիրումով իր առաքելությունը կատարած փրկարարը պարգևատրվելու է ըստ արժանավույն:
Խորհրդակցության ավարտին ՓԾ պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: Հանձնարարեց Սեպտեմեբրի 4-ին ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթն անցկացնել պատվով՝ հանուն փրկարարի կատարված հերոսական աշխատանքի:
Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 21.124 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 23 և 6 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 107 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 193 հաղորդագրություն: Գրանցված հրդեհներից 16-ը տեղի են ունեցել շենք, շինություններում, 174-ը՝ բուսածածկ տարածքներում (այրվել է մոտ 464.5 հա տարածք):