Նորություններ

Պաշտոնական

Բնակչության պաշտպանության վերաբերյալ դասընթաց պետհաստատությունների աշխատակիցների համար

14:50 / 09.09.2019

Սեպտեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության մասնագետները առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի նախարարությունների, վիճակագրական և քաղաքաշինության կոմիտեների աշխատակիցների համար կազմակերպել էին «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» և «Հրդեհային անվտանգության հիմունքներ» թեմաներով սեմինար:

Միջոցառման ընթացքում առարկայորեն դիտարկվել են սեյսմիկ ռիսկերի կառավարման, ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնների պահպանմանն առնչվող հարցերը:

Քննարկվել են նաև մեր երկրին սպառնացող վտանգավոր բնական երևույթները, դրանց հնարավոր հետևանքները, հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման, ՀՀ շինարարական նորմերով նախատեսվող շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության նոր պահանջների ներդրման հետ կապված խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին