Նորություններ

Պաշտոնական

911-ն ամփոփում է անցած շաբաթը

11:43 / 09.09.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի սեպտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 518 դեպք, որից 274-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 174 կենցաղային կանչ, 171 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 30 դեպք, որից 11-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 5 դեպք, տուժել է 5 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

← Վերադառնալ ցուցակին