Նորություններ

Պաշտոնական

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ Վիճակագրական կոմիտեում

09:54 / 07.10.2019

Հոկտեմբերի 2-4-ը ՀՀ վարչապետի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ` Վիճակագրական կոմիտեում և հաստատության և տարածքային ստորաբաժանումներում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Խմբի կողմից իրականացվել է Վիճակագրական կոմիտեի և ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:

ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների ղեկավարությամբ Վիճակագրական կոմիտեի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է «ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը:

Գնահատման արդյունքները կամփոփվեն ակտում, որի հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն ՔՊ համակարգում առկա էական խնդիրները:

Անցկացված միջոցառումները երկուստեք գնահատվեցին դրական և արձանագրվեց, որ դրանք կծառայեն Կոմիտեի ՔՊ համակարգի հետագա կատարելագործմանը:

Առարկայորեն քննարկվեցին արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ վիճակագրական, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրության մշակման, ընտրանքային հետազոտությունների, հաշվառումների անցկացման, վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին