Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

12:55 / 11.10.2019



Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին հոկտեմբերի 7-11-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:

Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում «911» ծառայությունում գրանցվել է 16918 զանգ, 257 դեպք-պատահար, որից 159-ը՝ արտակարգ բնույթի:

ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 7 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 22 հետազոտություն:

ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Դաշյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 32 թունավորման դեպք:

Համաձայն ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի զեկույցի՝ Տավուշի մարզի Այրում համայնքում առկա քարաթափման տարածքում վարչության մասնագետների կողմից իրականացվել է ուսումնասիրություն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հողային աշխատանքների կատարումից հետո ԱԻՆ մասնագետները կիրականացնեն ժայռաբեկորների հարկադիր իջեցում:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, աշխատանքային և ծառայողական համազգեստի բաշխմանը և կրման կարգին, վկայականների տրամադրմանը և ուսումնավարժությունների կազմակերպմանը:

← Վերադառնալ ցուցակին