Նորություններ

Պաշտոնական

Նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի ունեցավ նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

18:46 / 05.11.2019



Նոյեմբերի 5-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի ունեցավ նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ութ քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ տասներեք փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց աշխատակիցներին և մաղթեց անփորձանք, պատասխանատու ծառայություն:

← Վերադառնալ ցուցակին