Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարությունը հորդորում է

14:39 / 13.11.2019

ԱԻ նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է:

Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի գործունեությամբ: Ներկայում ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում՝ ակնկալելով բոլոր շահագրգիռ մարմինների հասցեական ուշադրությունը:

← Վերադառնալ ցուցակին