Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

18:57 / 22.11.2019



Նոյեմբերի 22-ին ԱԻՆ-ում փրկարար ծառայության պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման կապակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀ քսան քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ չորս հրշեջ-փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ:

Կրտսեր հրահանգիչ Գագիկ Պողոսյանը ստացավ փրկարար ծառայության լեյտենանտի կոչում և նշանակվեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարար ծառայողներին, մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին