Նորություններ

Պաշտոնական

Ալբանիայի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր և տուժածներ

16:32 / 26.11.2019

Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ, 13 զոհ և 600 վիրավոր:

← Վերադառնալ ցուցակին