Նորություններ

Պաշտոնական

Հերքում. «Փաստ» օրաթերթի «Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ

16:44 / 26.11.2019

Սույն թվականի նոյեմբերի 26-ին «Փաստ» օրաթերթում և կայքում հրապարակվել է «Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում» վերնագրով հոդված, որը թյուրըմբռնում պարունակող բնույթի տեղեկատվություն է։

Թերթը գրում է. «Մեր ստացած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հնարավորություն են ընձեռել ադրբեջանցի երկու լրագրողի մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն և այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ… Ավելին՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք մուտք են գործել նաև ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն»։

Տեղեկացնում ենք, այո, լրագրողները եղել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, մտել են միայն 911 ծառայության դահլիճ և առանց հարցերի ու մեկնաբանությունների՝ հեռացել են: Լրագրողները մուտք չեն գործել պահեստային կառավարման կետ, որը գտնվում է այլ տարածքում:

← Վերադառնալ ցուցակին