Նորություններ

Պաշտոնական

Քաղաքացիների ընդունելություն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ

18:00 / 29.11.2019



Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Նախապես հերթագրված 14 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել են 12-ը:

Քաղաքացիների մեծ մասը դիմել էր Փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու, տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց գտնել լուծումներ` հաշմանդամության կարգը վերականգնելու համար դիմած փրկարար ծառայության նախկին աշխատակցին աջակցելու նպատակով:

Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական, քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասն աջակցություն է ստացել:

← Վերադառնալ ցուցակին