Նորություններ

Պաշտոնական

911-ն ամփոփում է անցած շաբաթը

11:15 / 02.12.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է 345 դեպք, որից 151-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 82 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 10 դեպք, տուժել է 14 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: 

← Վերադառնալ ցուցակին