Նորություններ

Պաշտոնական

Բաց առաջնություն` նվիրված Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

15:28 / 04.12.2019

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Երևանում կայացավ անվասայլակով բասկետբոլի միջազգային երկրորդ մրցաշարը:

Բաց առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի կողմից և նվիրված էր դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Մրցաշարին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սայլակավոր հաշմանդամների բասկետբոլի «Արտակարգ» թիմը, ինչպես նաև` Պաշտպանության նախարարության «ԲԿՄԱ»-ն և ևս երկու օտարերկրյա թիմեր` Վրաստանից և Իրանից:

Հայաստանի բաց առաջնության հաղթող ճանաչվեց Իրանի սայլակավոր հաշմանդամների բասկետբոլի Ֆիրուզ թիմը:

Այս մրցաշարերը հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց ինտեգրվել հասարակությանը, զբաղվել սպորտով, վարել առողջ ապրելակերպ և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին: Ֆեդերացիայի ստեղծման նպատակն է զարգացնել անվասայլակով բասկետբոլը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, անցկացնել Հայաստանի առաջնություն ու ստեղծել թիմ, որը կներկայացնի մեր երկիրը միջազգային հարթակներում:

ԱԻՆ-ը առաջինն էր պետական կառույցներից, որը սայլակավոր հաշմանդամներին հնարավորություն ընձեռեց աշխատել նախարարությունում և իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ:

← Վերադառնալ ցուցակին