Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը

19:30 / 09.12.2019



Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին առկա խնդիրների ու ընթացող շինարարական աշխատանքների մասին:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց ճապոնական մեքենաները մարզային փրկարարական վարչություններին հանձնելու գործընթացի մասին, որը նախատեսվում է իրականացնել 2020 թ. հունվարի 17-ից:

Վրեժ Գաբրիելյանը հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ սկսել 2020 թ. հունվարի 10-ին նախատեսված ամերիկյան գույքի ընդունման աշխատանքների ուղղությամբ և նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են նաև ԱԻ նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Հանձնարարվեց նաև խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, կառավարության հանձնարարականների կատարման նկատմամբ:

Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց ներկայացնել յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման և յուրաքանչյուր հաստիքի անհրաժեշտության հիմնավորում, ներկայացնել բնութագիր՝ յուրաքանչյուր աշխատակցի նշանակման նպատակահարմարության վերաբերյալ:

Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանին հանձնարարվեց յուրաքանչյուր շաբաթ՝ խորհրդակցությունից 1 օր առաջ, անձամբ ներկայացնել նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունը:

Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվեց մի շարք հանձնարարականներ ծառայության արդյունավետ կազմակերպման և կարգապահական խնդիրների հետ կապված:

Գեներալ Գաբրիելյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծառայությունը պետք է իրականացվի Փրկարար ծառայության կանոնագրքի պահանջների հստակ պահպանմամբ:

← Վերադառնալ ցուցակին