Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ում հաստիքներ չեն կրճատվելու

16:14 / 15.01.2020

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով և ԱԻ նախարարի հրամանով սահմանված կարգով, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու նպատակով, օպտիմալացման եղանակով՝ իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները: Կենտրոնական ապարատի կրճատվող հաստիքները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող թվաքանակը: Փոփոխությունների արդյունքում փրկարար ծառայության աշխատանքը դառնալու է առավել արդյունավետ, նախարարության որդեգրած կանխարգելման և արագ արձագանքման քաղաքականությանն առավել պատրաստ: 

← Վերադառնալ ցուցակին