Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

17:00 / 29.01.2020



Հունվարի 29-ին ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի տնօրենի տեղակալ Նանա Սքաուին, մատակարարման բաժնի պատասխանատու Յեսսայի Նիկոյանը, ծրագրի բիզնես աջակցության գծով օգնական Տաթևիկ Խուդինյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունը խորացնելու, արտակարգ իրավիճակներում սննդի ձեռնարկությունների հետ համատեղ ռազմավարական հացահատիկային պաշարների ստեղծման, ինչպես նաև պարենային ապահովվածությանը վերաբերվող հարցեր:

Կողմերը անդրադարձել են նաև ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցերին, որոնք աղետի ժամանակ կարող են ծառայել որպես արձագանքող ուժերի համար սննդի ապահովման կետեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի դերակատարման հարցերի հետ կապված, անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան գրասենյակի կողմից դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը:

Պարենի համաշխարհային ծրագիրը hիմնադրվել է 1961 թ-ին, նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի հասանելիությունը:

Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությունը մեկնարկել է 1993 թվականին, որի շրջանակներում մինչ օրս իրականացվել են պարենային օգնության տարբեր ծրագրեր:

2010 թվականին ՀՀ կառավարությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը և նրանց ռազմավարական գործընկերները միավորեցին ջանքերը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը վերագործարկելու միջոցով սնուցումը, կրթությունը և սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին