Նորություններ

Պաշտոնական

Շուրջօրյա հերթապահությունն ավտոճանապարհներին շարունակվում է

13:05 / 13.02.2020

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ՝ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է: Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ՝ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային միջոց՝ 8 մարդատար և 50 բեռնատար, իսկ Սիսիան քաղաքի կողմից՝ 125 տրանսպորտային միջոց, որից՝ 6 ավտոբուս, 84 բեռնատար և 35 մարդատար: Վեց ավտոբուսի ուղևորները եղել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ թվով 64 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հյուրանոցային համալիր:

Արտակարգ իրավիճակների նախարարության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունն ավտոճանապարհներին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ԱԻՆ-ը մեկ անգամ ևս հորդորում է պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից և ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:

12.02.2020 թ.-13.02.2020 թ.

ՀՀ տարածքում տեղակայված հենակետերի կողմից ցուցաբերված օգնության վերաբերյալ.

← Վերադառնալ ցուցակին