Նորություններ

Պաշտոնական

Փրկարար ծառայողներին շնորհվել են հերթական կոչումներ

17:53 / 18.02.2020



ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ:

Փետրվարի 18-ին Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնեց կոչումները:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորեց աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր:

← Վերադառնալ ցուցակին