Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանին

18:52 / 18.02.2020

Փետրվարի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանին:

Հանդիպման նպատակն էր աշխատանքային-գործնական մթնոլորտում քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Քննարկման ընթացքում երկուստեք կարևորեցին միության համագործակցությունը պետական մարմինների հետ: Քննարկվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման հնարավորությունները, մասնավորապես, կապի ծրագրային ապահովման, անտառային հրդեհների և սեյսմիկ քարտեզների մոնիթորինգի վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև ԱԻՆ աշխատողների վերապատրաստման, կրթության և աշխատուժի զարգացմանն առնչվող հարցերի:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆ. Ցոլակյանը նշեց, որ հանդիպումները կլինեն շարունակական և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանան առավել արդյունավետ լուծումներ տալ առկա խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին