Նորություններ

Պաշտոնական

Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար

17:43 / 20.02.2020

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական նախաձեռնությամբ` պետական ծրագրով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար` նվիրված 2019 թվականի հոկտեմբերի 25-ին հրդեհի հետևանքով զոհված Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակին:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, կադրերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել էր Արիության մեդալով:

← Վերադառնալ ցուցակին