Նորություններ

Պաշտոնական

Կայացավ Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի փետրվար ամսվա պարապմունք-քննարկումը

19:50 / 28.02.2020

Փետրվարի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի 2020 թվականի փետրվար ամսվա պարապմունք-քննարկումը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Քննարկմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետը և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտորը:

Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓՈւՎ պետ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը Փրկարար ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգը:

Հրդեհների վերլուծության իրականացման առանձնահատկությունների մասին հանգամանորեն ներկայացրեց ԱԻՆ ՃԿՊԱ պրոռեկտոր փ/ծ գնդապետ Ս. Կյուրեղյանը:

Փրկարար ուժերի վարչության պետ Տ. Պետրոսյանը ներկայացրեց ԱԻՆ համակարգում անցկացվող «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության նոր չափորոշիչները և անվանակարգերը:

Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը ներկայացրեց ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների գործունեության գնահատման չափորոշիչների որոշման կարգի մասին նախագիծը:

Աշխատանքային խումբը ՓԾ տնօրեն Վ. Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացրեց «Հրդեհների վերլուծության կազմակերպումը Երևան քաղաքում և մարզային փրկարար վարչություններում» թեմայով շտաբային վարժանք:

Փրկարար ծառայության տնօրենն ամփոփելով փետրվար ամսվա ուսումնական խմբի պարապմունքները, խոսելով փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության մասին՝ հայտնեց, որ այսուհետ ՓԾ համակարգի բոլոր ուսումնական պարապմունքներում կհամադրվեն աշխատակիցների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները:

← Վերադառնալ ցուցակին