Նորություններ

Պաշտոնական

Հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու

11:53 / 12.03.2020

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար մարտի 13-ին, ժամը 11:00-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 1-ին մասնաշենք, 9-րդ հարկի դահլիճ) շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կկայանա Կլոր սեղան-քննարկում:

Քննարկմանը մասնակցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության և Փրկարար ծառայության ներկայացուցիչներ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ (012) 31 77 20, (060) 44 02 07 հեռախոսահամարներով:

← Վերադառնալ ցուցակին