Նորություններ

Պաշտոնական

Նոր չափանիշներով անդրանիկ մրցույթ ԱԻՆ-ում

17:55 / 12.03.2020

Մարտի 10-ին ԱԻՆ կոնֆերանս դահլիճում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նոր չափանիշներով գնահատված և դասակարգված՝ ԱԻՆ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված անդրանիկ մրցույթը: Նշենք, որ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

ԱԻՆ շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետների քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթի մարտի 12-ի հարցազրույցին մասնակցում էին թեստավորման փուլը հաղթահարած 2 մասնակիցներ: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին Արմինե Գալուստյանը և Անահիտ Եղիազարյանը: 

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանի խոսքով՝ քաղաքացիական ծառայության նոր չափանիշներով բարեփոխումների ներդրմամբ անցում ենք կատարում արժանիքահեն քաղաքացիական ծառայության։

← Վերադառնալ ցուցակին