Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ը ձեզ հետ է ցանկացած իրավիճակում

14:20 / 03.04.2020



Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավատարիմ է մնում իր առաքելությանը։

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին զուգահեռ հնարավոր լինի արձագանքել քաղաքացիների բոլոր ահազանգերին։

Ստեղծվել են պահեստային խմբեր։

Անհրաժեշտության դեպքում նրանք կներգրավվեն հրդեհաշիջման կամ կենցաղային այլ կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ակտիվ աշխատանք է իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարում, գործակցում է բոլոր գերատեսչությունների հետ։

Վերջին օրերին ծանրաբեռնվածությամբ են աշխատում հատկապես ՓԾ փրկարարական վարչությունները, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Բուժապահովման վարչությունը և Հոգեբանական աջակցության բաժինը։

Գործառույթների ծավալի ավելացումը որևէ կերպ չի ազդում որակի վրա։

ԱԻՆ-ը ձեզ հետ է ցանկացած իրավիճակում։ 

← Վերադառնալ ցուցակին