Նորություններ

Պաշտոնական

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով

16:30 / 08.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով մարտի 18-ից աշխատում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով: 

Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. mes@mes.am, info@mes.am

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 և 112 հեռախոսահամարներին:

← Վերադառնալ ցուցակին