Նորություններ

Պաշտոնական

Հաղորդագրություն

15:00 / 29.05.2020

Այսօր՝ համացանցում, լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի զգացվածության վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։

Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին:

← Վերադառնալ ցուցակին