Նորություններ

Պաշտոնական

Հունիսի 24-30-ն ԱԻՆ-ը կատարել է 6986 վարակազերծում

10:50 / 30.06.2020



ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում  հանրապետության ողջ տարածքում:

Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6986 վարակազերծում, որից 4842-ը՝ մարզերում, 2144-ը՝ Երևանում։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

← Վերադառնալ ցուցակին