Նորություններ

Պաշտոնական

Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում

14:15 / 10.08.2020



ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:

Օգոստոսի 1-10-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 237 վարակազերծում, որից 7 827-ը՝ մարզերում, 3 410-ը՝ Երևանում։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

← Վերադառնալ ցուցակին