Նորություններ

Պաշտոնական

Սիրելի՛ հայրենակիցներ և զինակից ընկերներ

13:50 / 28.01.2021

Սիրելի՛ հայրենակիցներ և զինակից ընկերներ,

Այսօր, ավելի քան երբևէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի, նկատմամբ։

44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում, թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, և այդ հավատի շնորհիվ անհավասար պայքարում հայ զինվորն արեց առավելագույնը։

Խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին։

Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը և շարունակելով կրել իր պատվավոր պատասխանատվությունը, քանզի առաջին հերթին հայոց բանակից է կախված պետության և ժողովրդի ներկան ու ապագան։

Վստահեցնում եմ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին և զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին։

← Վերադառնալ ցուցակին