Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարությունը Բյուրականում ուսումնավարժություն է անցկացրել

16:31 / 27.05.2022



ԱԻՆ-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Բացի անտառտնեսության և նախարարության տեխնիկայից, աշխատանքներին ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ: Վարժանքին մասնակցել են փրկարար ծառայության Արագածոտնիմարզային փրկարարական վարչությունը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումները, «Հայանտառի» Արագածոտնի անտառտնտեսությունը և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը:

 

← Վերադառնալ ցուցակին