Նորություններ

Պաշտոնական

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում գործնականում կիրառել են ԱԻՆ մասնագետներից ստացած գիտելիքները

16:33 / 18.11.2022



Աննախադեպ ծրագիր Արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի համագործակցության արդյունքում: Գերատեսչության մասնագիտական աջակցությամբ առաջին անգամ մշակվել է աղետների ռիսկերի կառավարման պլան, որը ներդրվել է գեղասահքի դպրոցում: Նպատակներն են՝ աղետների ռիսկերի կառավարման ձևավորումն ու զարգացումը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտումը: Մարզադպրոցում անցկացվել է «Հրդեհի դեպքում աշխատողների, սաների և ծնողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություն: Գործնական պարապմունքն իրականացվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աղետների ռիսկի կառավարման պլանի հիման վրա։ Անձնակազմը կիրառել է դասընթացների ժամանակ ԱԻՆ մասնագետների փոխանցած գիտելիքները՝ գործնականում: 

← Վերադառնալ ցուցակին